2012թ. խորտակված Costa Concordia զբոսանավի կապիտանի գործով դատավարությունը մոտենում է ավարտին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սպասվում է, որ չորեքշաբթի երեկոյան կամ հինգշաբթի օրը կհրապարակվի Ֆրանչեսկո Սկետինոյի դատավճիռը, որը մեղադրվում է չկանխամտածված սպանության և անփութության համար:
Ավելի վաղ դատարանում Սկետինոն ասել էր, որ նավը մոտեցրել է հարևան կղզուն, որպեսզի ուղևորներին զարմացնի գեղեցիկ տեսարանով:
Այդպիսով նա հերքել է մեղադրանքները, թե փորձել է տպավորություն գործել իր կողքին եղած կնոջ վրա:
Costa Concordia զբոսանավը խորտակվել է 2012թ. հունվարին՝ Ջիլո կղզու ափերի մոտ: Աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 32 մարդ, ավելի քան 100 մարդ տուժել է:










































