Նոր Samsung Galaxy S6 ֆլագմանը դեռ չի ներկայացվել, բայց համացանցում արդեն հայտնվել են սարքի լուսանկարները, իսկ հիմա նաև հիմնական առանձնահատկությունները, նաև դրա հնարավորությունների փորձարկման արդյունքները: Արդյունքները հրաշալի են. սարքը, անկասկած, AnTuTu հայտնի թեստի ռեկորդակիր է դարձել՝ հայտնում է hitech.vesti.ru-ն:
AnTuTu-ի արդյունքներով՝ Galaxy S6 Edge-ը հավաքել է 60.978 միավոր: Դեռ ոչ մի սմարթֆոն կամ պլանշետ նման արդյունք չի գրանցել այդ թեստով:
Պարզվում է՝ սարքը կունենա 5.1-դյույմանոց դիսփլեյ՝ 2560 x 1440 պիքսել գերբարձր կետայնությամբ (Quad HD), 3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 20 մեգապիքսելանոց տեսախցիկ և 5-մեգապիքսելանոց ճակատային մոդուլ: Գրաֆիկայի մշակմամբ կզբաղվի ARM Mali-T760 վերահսկիչը:













































