Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Նժդեհի մասին խոսելով՝ Նժդեհներ չենք ունենալու». մամուլ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն ազգային անվտանգության նոր հայեցակարգ է առաջարկում: Նրա հետ զրուցել է «Առավոտը»:

Ո՞րն է Ձեր առաջարկի էությունը:

– Իմ առաջարկի էությունը հետևյալն է. առաջին՝ սահմանամերձ գոտու յուրաքանչյուր բնակիչ պետք է ունենա իրեն և իր ընտանիքը պաշտպանելու հնարավորություն: Նա պետք է համարվի աշխարհազորային և ստանա դրան համապատասխան կարգավիճակ: Նրա սահմանամերձ գոտում ապրած ամեն օրը պետք է հավասարեցվի բանակային ծառայության հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Նաև՝ սահմանամերձ գոտում պետք է ստեղծվեն ռազմականացված բազա-բնակավայրեր, որոնք կկատարեն յուրօրինակ բուֆերի դեր ամբողջ սահմանային գոտու համար: Եվ երրորդ՝ բազա-բնակավայրերը պետք է նոր տիպի, նոր կենցաղով գրավիչ բնակավայրեր լինեն և դառնան քաղաքացու նոր տիպ ձևավորող բջիջներ:

Հիմնականը սա է: Սրանով սկսվում է քաղաքացուն իր երկրի նվիրյալը դարձնելու գործընթացը: Սրանով սկսվում է քաղաքացու այդ տեսակը ձևավորելու գործընթացը: Մինչև այժմ մեզանում քաղաքացու այդ տեսակը ձևավորվել է միայն արհավիրքների ժամանակ: Պետք է վերջ դնել այդ տխուր ավանդույթին և քաղաքացու այդ տեսակը ձևավորել, պահպանել ու զորացնել ամեն օր: Եթե մենք չունենանք քաղաքացի, որը ամեն օր ապրում է որպես իր հողի զինվոր, որը մտածում է որպես իր երկրի զինվոր և դա անում է առանց պարտադրանքի՝ հավատալով իր արածի ճշմարիտ լինելուն, ապա մենք անվտանգությունից երբեք չենք կարողանալու խոսել: Իսկ դրան հասնելու մեխանիզմը այնպիսի պայմանների ստեղծումն ու ապահովումն է, որոնք քաղաքացուն դարձնում են իրականում Երկրի Տերն ու Երկրապահը և քաղաքացու համար ապահովում են դրան համապատասխանող կարգավիճակ:

Չմոռանանք, որ միշտ հաղթում են այն բանակները, ում թիկունքում մարտունակ ժողովուրդ կա: Հաղթում են այն ժողովուրդները, որտեղ քաղաքացին զինվոր է, որտեղ ժողովուրդը բանակի շարունակությունն է:

Այն, ինչ այսօր ես ասում եմ, մեր նախնիները հասկացել էին 2000 տարի առաջ՝ հայոց պետություններում սահմանամերձ գոտիների համար սահմանելով մյուս տարածքներից տարբերվող կարգավիճակ:

Այն, ինչ Դուք ասում եք, տարբերվում է մինչև այժմ ընդունված և հայտարարվող չափանիշներից:

– Մենք չպետք է ստանդարտներով մտածենք ու պետք է հասկանանք, որ մենք պարտադրված ենք ունենալ ուժեղ քաղաքացի ու լինել ուժեղ ժողովուրդ:            Մենք պետք է մտածենք անընդհատ հզորանալու մասին, և այդ պրոցեսը մեզ համար չպետք է վերջ ունենա: Ճակատագիրը մեզ այլընտրանք չի տվել:

Ավելին ասեմ: Մենք պետք է լինենք այնքան ուժեղ, որ տարածաշրջանում խնդիրների և հարաբերությունների կարգավորումը իրականացվի մեր մասնակցությամբ և մեր միջոցով: Մենք պետք է վերջապես հասկանանք, որ բանակը ոչ թե պաշտպանության, այլ հարձակման գործիք է, և դրանում է որպես պաշտպանական համակարգի էլեմենտ՝ բանակի դերը: Մենք պետք է ունենանք պաշտպանունակ, ուժեղ, իր հողին կառչած քաղաքացի, ամրացված, ապահով տարածք, շատ ուժեղ բանակ, ուժի պահպանմանն ու բազմապատկմանը միտված տնտեսվարում ու այդ ճանապարհով ընթացող պետություն և իշխանություն:

Իհարկե, այս ամենի հետևում պետք է լինեն ծրագրեր, որոնցով ասածներս դառնում են ռեալություններ: Այդ ճանապարհը մենք միանգամից չենք անցնելու: Պետք է գնանք քայլ առ քայլ: Բայց այս երկրի քաղաքացին պետք է այդ քայլը տեսնի, որ կարողանա իրենից վանել անվստահությունն ու վախը:

Իսկ ինչ է տեսնում այսօր մեր երկրի քաղաքացին: Այսօր մեր երկրի քաղաքացին տեսնում է դատարկվող սահմանամերձ գոտի: Տեսնում է սահմանամերձ գոտում ապրող բնակչի, որը իր անձի, ընտանիքի և տարածքի պաշտպանության խնդիրների հետ որևէ առնչություն չունի: Տեսնում է սահմանամերձ գոտում ապրող բնակչի, որը նյութապես բացարձակ անապահով վիճակում է: Եվ տեսնում է, որ չկա որևէ գործուն ծրագիր, որով մեր սահմանամերձ տարածքները դառնան գրավիչ, որով այդտեղ բնակվելը դառնա ապահով, որով այդ տարածքի բնակիչը դառնա թե իր, թե իր ընտանիքի և թե այդ տարածքի ու ամբողջ երկրի պաշտպանության մասնակիցը և երաշխավորը:

Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ իմ առաջարկները լավագույնն են, սակայն այս տարբերակով երկիրը և ժողովուրդը, համոզված եմ, կարող են հասնել ապահով հանգրվանի: Իմ ասելիքը այն ճանապարհի շարունակությունն է, որով ես, իմ ընկերները և մեր ողջ ժողովուրդը անցանք 90-ականների սկզբին: Այն ճանապարհի, որը այսօր բոլորը անվանում են հաղթական: Այն ճանապարհի, որը չպետք է թույլ տալ, որ երբևէ ընդհատվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում