Ռեփերներ Դոկտոր Դրեն և Այս Քյուբը հայտնվել են «Ուղիղ Քոմփթոնից» ֆիլմում, որը պատմում է NWA հիփ-հոփ խմբի հաջողության պատմության մասին, հաղորդում է Digital Spy-ն:
Դրեն և Այս Քյուբը նկարահանվել են հատուկ թրեյլերում, որում նրանք երթևեկում են Լոս Անջելեսի Քոմփթոն թաղամասում, որտեղ երկուսն էլ մեծացել են և սկսել են երաժշտություն ձայնագրել:
Ֆիլմի ռեժիսոր է դարձել Ֆ. Հարի Գրեյը: Դոկտոր Դրեն ֆիլմում խաղացել է Մարկուս Քալենդերի դերում, իսկ NWA-ի առաջնորդ Իզի-Իի դերակատարը Ջեյսոն Քեմփբելն էր: Այս Քյուբի դերը բաժին է հասել ռեփերի որդուն՝ Օ’Շի Ջեքսոնին: Էլդիս Հոջն ու Նիլ Բրաուն-կրտսերը մարմնավորել են խմբի այլ անդամների՝ MC Ren-ին և DJ Yella-ին:
«Ուղիղ Քոմփթոնից» ֆիլմը վարձույթի դուրս կգա օգոստոսի 13-ին:








































