Ավստրալիայի Աթերթոն քաղաքի Tolga Bat Hospital-ի անձնակազմը վստահ է, որ չղջիկներից վախենալ պետք չէ, այլ պետք է նրանց օգնել, սիրել, հոգ տանել: Այս մասին գրում է kulturologia.ru-ն:
Չղջիկների ձագերը սովորաբար Tolga Bat հիվանդանոցում են հայտնվում տիզի կաթվածով տառապելու պատճառով, նաև եթե նրանց մայրը սատկել է կամ էլ չի կարող նրանց խնամել (հաճախ հենց այդ հիվանդության պատճառով): Արդեն 25 տարի կամավորները հոգ են տանում չղջիկների ձագերին, մինչև նրանք առողջանում են, որից հետո ազատ են թողնում նրանց:
Բացի դրանից՝ այդ հիվանդանոցը յուրատեսակ ապաստան է այն չղջիկների համար, որոնք չափազանց ծեր են կենդանաբանական այգիների համար և այլևս չեն կարող այնտեղ մնալ:
Tolga Bat Hospital-ը գոյատևում է նվիրատվությունների գումարներով:





















































