Գուդաուրի-Քոբի ճանապարհահատվածում երթևեկությունը ավտոտրանսպորտի համար փակ է ձնահյուսքի պատճառով: Սա Վրաստանի կենտրոնական ավտոմայրուղին է Ռուսաստանի հետ սահմանի ուղղությամբ՝ հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Բացի այդ՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 134-135-րդ կիլոմետրին, Դարյալի կիրճում, արգելված է ավտոտրանսպորտի կանգառը:
Պարեկային ոստիկանությունը հսկում ու համակարգում է գործընթացը՝ հայտնել են Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարությունից:
Տեղում մոբիլիզացվել են համապատասխան ծառայությունները ու տեխնիկան՝ իրականացնելու ինտենսիվ մաքրման աշխատանքները:
Ճանապարհի մյուս հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:









































