Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում». Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել է Տավուշի մարզ, ուր քարոզարշավը սկսվել է սահմանամերձ Մովսես գյուղից:

168.am-ի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը գյուղի եկեղեցու բակում մոտեցել է առաջին իսկ պատահած տարեց տղամարդուն և հետաքրքրվել «Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք»:

Ի պատասխան, տարեց մարդը պատասխանել է, թե ամենամեծ խնդիրն այն է, որ «գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են»:

«Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը:

«Եթե զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա»,- ասաց Մովսես գյուղի բնակիչը: Սերժ Սարգսյանը հարցրեց. «Գյուղում զավոդ լինե՞ր»: Տարեց մարդու՝ «հա» պատասխանից հետո, Սերժ Սարգսյանն ասաց. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»:

Ի պատասխան, գյուղացին ասաց, թե ինքը հողը մշակում է, ինչին Սերժ Սարգսյանը հակադարձեց. «Ուր է, որ մշակում եք, լավ էլի»:

Խոսակցությանը միջամտեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ ասելով. «Ասա, ասա, որ գյուղում վերանորոգված մշակույթի պալատ, մանկապարտեզ կա»: Սակայն տարեց մարդը դրա պատասխանն էլ ուներ. նա ասաց, որ վերանորոգված մանկապարտեզում ընդամենը 12 երեխա կա, դպրոցում՝ նույնպես, և «սենց որ գնա՝ գյուղը կհատի»:

Այս զրույցից հետո, սակայն, գյուղացին, ում անունը Սպարտակ է, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ իր երեխաները Ռուսաստանում չեն, և ինքը Ռուսաստանում երեխա չունի: Ասաց, որ իր երկու տղաներն էլ Հայաստանում են, մեկը՝ գյուղում իր հետ է ապրում, մյուսն էլ՝ «բերդում զինվորական ա աշխատում»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանի հետ Ռուսաստանում գտնվող ո՞ր երեխաների մասին էիք խոսում, Սպարտակ պապիկը պատասխանեց. «Գյուղացոնց համար էի ասում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում