Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը գերմանացի լրագրողներին հայտնել է, թե ինչպես է ժամանակին ազգային թիմում հայտնվել: Կլինսմանը մտաբերել է իր ելույթները «Շտուտգարտ»-ի կազմում:
«1987 թվականին մենք խաղացինք Մյունխենի «Բավարիա»-ի հետ և հաղթեցինք: Բախտս բերեց, քանի որ տրիբունայում նստած էր ԳԴՀ ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆրանց Բեքենբաուերը:
3 շաբաթ անց ես հրավեր ստացա և ազգային ընտրանու կազմում մեկնեցի Հարավային Ամերիկա, որտեղ հանդիպում ունեինք Բրազիլիայի ազգային հավաքականի հետ: Դա իմ դեբյուտն էր ազգային թիմի կազմում»,- հայտնել է Կլինսմանը:









































