Չնայած ծագած բարդություններին՝ ԵՄ-ն մնում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների գլխավոր գործընկերը: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
«ԵՄ-ն եղել և մնում է առանցքային գործընկեր ոչ միայն առևտրային, այլև ներդրումային, տեխնոլոգիական փոխգործակցության և մի շարք այլ ոլորտներում, և չնայած ընթացիկ պահերին՝ հենց այդ տեսակետից ենք այն քննարկում միջնաժամկետ հեռանկարի համար: Մենք տեխնիկական խորհրդակցություններ ենք տանում փորձագետների մակարդակով: Մենք հետաքրքրված ենք իրականացնելու Եվրահանձնաժողովի հետ համակարգային երկխոսության կազմակերպման գործում ընդհանուր տնտեսական տիրույթի ստեղծման գաղափարն ու նախագիծը»,- ասել է Խրիստենկոն:
«Մենք դրանով հետաքրքրված ենք, դրանով հետաքրքրված են Միության բոլոր երկրները, իսկ ընթացիկ բարդությունները գուցե միայն կարող են բոլորին որոշակի էնտուզիազմ հաղորդել այդպիսի իրավիճակներում ևս պատասխաններ գտնելու համար»,- նշել է նա: