Դանիական Jyllands-Posten թերթի նկարիչ և խմբագիր Ֆլեմինգ Ռոուզը, ով 2005 թվականին հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, հայտնվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրվածների ցուցակում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մարգարեին պատկերող 12 ծաղրանկարներ հրապարակվել էին թերթում 2005-ի սեպտեբերի 30-ին և նկարազարդել ինքնագրաքննության ու խոսքի ազատության մասին հոդվածը։
Ծաղրանկարները վերատպագրվել էին այլ պարբերականների կողմից։ Այդ պատմությունը մեծ արձագանք էր առաջացրել իսլամական աշխարհում։ Մի շարք մուսուլմանական երկրներում բազմամարդ բողոքի ակցիաներ են անցկացվել։
Նորվեգիայի Նոբելյանական ինստիտուտի տնօրեն և Նոբելյանական կոմիտեի քարտուղար Ուլավ Նյոլստադը France Presse-ին տված հարցազրույցում հայտնել է, որ այս տարի հավակնորդների շարքում են հայտնվել նրանք, որոնց գործունեությունը կապված է վերջին ամիսներին ԶԼՄ-ներւմ լուսաբանվող իրադարձությունների հետ։ Այս տարի հավակնորդների ընտրության վրա ազդել է Charlie Hebdo-ի դեմ իրականացված հարձակումը։
Ռոուզի թեկնածությունն առաջադրել է Նորվեգիայի խորհրդարանի անդամ Մայքլ Տետզշները։










































