Բրիտանացի արքայազն Հարին Լոնդոնի հարավ-արևմուտքի Ֆուլհեմ շրջանում միացել է իր ընկերախմբին: Նրանց խնջույքը տեղի էր ունեցել ընկերներից մեկի տանը: Նա այնտեղից վերադարձել է միայն առավոտյան ժամը 10.30-ին: Իսկ ահա շաբաթ օրը նրան տեսել են Brown Cow փաբում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Առավոտյան Հարին վերադարձել է Քենսինգթոն պալատ: Ի դեպ, պարբերականը նկատում է, որ խնջույքին ներկա չի եղել Քրեսիդա Բոնասը, որի հետ արքայազնը հանդիպում էր մինչև ռազմաճակատ մեկնելը:
Աֆղանստանում 4.5 ամսվա ծառայությունից վերադարձած Հարին իր առաջին հանգստյան օրերն անցկացրել է զվարճանալով:
Նրան Sainsbury’s սուպերմարկետի աշխատակիցները տեսել էին սուպերմարկետի մուտքի մոտ: Թեև Հարին բեյսբոլի գլխարկ էր դրել, սակայն նրան ճանաչել էին: Նրանք այդ մասին անմիջապես գրառումներ էին կատարել Twitter-ում:









































