Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Լինդսի Լոհանը և նրա մայրը՝ Դինա Լոհանը, Fox News հեռուստաընկերությանը մեղադրել են զրպարտության մեջ և պսհանջել դրամական փոխհատուցում: Համապատասխան հայցը ներկայացվել է Նյու Յորքի Մանհեթեն շրջանի դատարան՝ հայտնում է TASS-ը:
Փաստաթղթում նշվում է, որ Fox News-ի աշխատակիցները՝ հեռուստահաղորդավար Շոն Հենեթին և մեկնաբան Մայքլ Ֆիլդսը, եթերում պնդել են, որ Լոհանը և նրա մայրը միասին կոկաին են օգտագործել: Նշվում է, որ այդ հայտարարություններն արվել են ամերիկացի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի մահվան հանգամանքները քննարկելու ժամանակ: Նա մահացել է 2014թ. փետրվարին՝ թմրանյութերի գերդոզավորումից: Լինդսի և Դինա Լոհանները պահանջում են, որ տեսագրության այդ մասը ջնջվի Հենեթիի ինտերնետ-կայքից, իսկ Fox News-ն իրենց դրամական փոխհատուցում վճարի: Փոխհատուցման չափը չի ճշգրտվում:
Հեռուստաընկերության ներկայացուցիչները զարմանք են հայտնել, որ Լոհանը դատարան է դիմել: Նրանք նշել են, որ Fox News-ն ավելի վաղ արդեն նրանից ու նրա մորից ներողություն է խնդրել այդ դեպքի համար և տեսագրությունը ջնջել իր արխիվից: Հեռուստաընկերությունում նաև նշել են, որ պատրաստ են իրենց պաշտպանել դատարանում:







































