Սմարթֆոնով տաքսի կանչելու Uber ծառայությունը Քարնեգի Մելոնի համալսարանի փորձագետների հետ ԱՄՆ-ում կկառուցի հետազոտական տեխնոլոգիական կենտրոն։ TechCrunch տեխնոբլոգի տվյալներով՝ լաբորատորիայում կմշակվեն ինքնակառավարվող ավտոմեքենաներ։ Համալսարանի հետ ռազմավարական գործընկերության մասին Uber-ը հայտնել է իր պաշտոնական բլոգում։
Մասնագետները միասին կանցկացնեն քարտեզագրության, մեքենաների անվտանգության համակարգերի և ավտոնոմ կառավարման տեխնոլոգիաների հետազոտություններ և մշակումներ։
Հատկանշական է, որ երեկ հայտնի էր դարձել Uber-ի հետ մրցակցող տաքսի-ծառայություն ստեղծելու Google-ի ծրագրերի մասին։







































