Իրանը ԵՄ-ում սահմանել է նավթի վաճառքի էմբարգո: Սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ երկրները չեն վերանայել իրենց քաղաքականությունը Իրանի հանդեպ: Այս մասին հայտարարել է հանրապետության նավթարդյունաբերության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Նիկզադ Ռահբարը՝ փոխանցում է Interfax-ը:
Նրա խոսքով՝ նման որոշումն ընդունվել է Իրանի հանդեպ այդ պետությունների թշնամական քաղաքականության հետևանքով:
Արևմտյան երկրները նշում են, որ դա Թեհրանի պատասխան քայլն է՝ ուղղված իր նկատմամբ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների սահմանած նավթային և գազային պատժամիջոցների դեմ, որոնք գործում են 2012 թվականի հուլիսից:
Անցած տարի Թեհրանը դադարեցրել էր դեպի Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա էներգակիրների արտահանումը, իսկ այժմ որոշումը տարածել է ԵՄ բոլոր երկրների վրա:










































