Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ակնկալվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ,- հաղորդում է APA-ն:
Դեռևս հայտնի չէ՝ կհանդիպե՞ն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, թե՞ ոչ:
Է. Նալբանդյանն ավելի վաղ հայտարարել էր, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա անհրաժեշտության դեպքում: Միջնորդները նախատեսում են արտգործնախարարների հանդիպում, սակայն վերջիններս պետք է որոշեն հանդիպման ձևաչափը:










































