Էդվարդ Սնոուդենի մասին դրամայի դերասանական կազմը համալրվել է նոր դերասանով՝ Ջոզեֆ Գորդոն-Լևիտիի ու Շեյլին Վուդլիի հետ ֆիլմում հանդես կգա նաև հայտնի Քլինթ Իսթվուդի որդին՝ Սքոթ Իսթվուդը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Նա կմարմնավորի ազգային անվտանգության գործակալի, որը գլխավորում է Սնոուդենի՝ տեղեկությունների հավաքման օպերատիվ խումբը:
Օլիվեր Սթոունի ֆիլմի հիմքում ընկած են The Guardian-ի լրագրող Լյուկ Հարդինգի «Սնոուդենի ֆայլերը» և ռուս փաստաբան Անատոլի Կուչերենայի «Ութոտնուկի ժամանակը» վեպերը:









































