Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Ռուսաստանի մեկուսացման կուրսը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Էռնեստը նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը չի փոխվել։ Նա մտադիր է նպաստել Ռուսաստանում Պուտինի ռեժիմի հետագա մեկուսացմանը։
Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ ռազմավարությունը հաջող է։ Էռնեստը հայտարարել է, որ պատժամիջոցները հանգեցրել են ռուսական տնտեսության անկման։
«Ռազմավարությունը հաջող է եղել ռուսական տնտեսության դեմ պատժամիջոցների ռեժիմի իրականացման, արժույթի արժեզրկման հարցում»,- ասել է Էռնեստը՝ հավելելով, որ հիմքում ընկած է այն, որ շատ անկախ գնահատողներ իջեցրել են ռուսական արժեթղթերի վարկային վարկանիշները։
Ավելի վաղ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել էր, որ Ուկրաինայում կառավարության փոխման մեջ ԱՄՆ մասնակցությունը գաղտնիք չէ։










































