Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Մինչև փետրվարի 25-ը նաիրիտցիներին կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ. նախարար

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր հանդիպել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցների հետ:Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարը ներկայացրել է աշխատավարձերի վճարման ու պարտքի մարման վերաբերյալ տեղեկատվությունն ու խնդրի լուծման համար իրականացվող քայլերը: Նա նշել է, որ ԱՊՀ Միջպետական Բանկի հետ շարունակվում են աշխատանքները «Նաիրիտ» գործարանի գույքը գրավից հանելու համար, որից հետո, հետագա գործարկման ընթացքում, գործարանին ոչ պիտանի գույքը կիրացվի:

Այդ կերպ հնարավոր կլինի աշխատավարձի պարտքի մարման խնդիրն ավելի արագ կարգավորել: Նախարարի խոսքով, քանի որ այդ գործընթացը բավական ժամանակատար է, ստեղծվել է «Նարիրտի» աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբ, որն արդեն ցուցակագրել է գրավի տակ չգտնվող գույքը և փորձելու է կարճ ժամկետում կազմակերպել դրա իրացումը: Նախարարը վստահեցրել է, որ իրացումից գոյացած գումարները ուղղվելու են «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարմանը, որը վերջնահաշվարկի հետ միասին կազմում է մոտ 15 մլն. դոլար կամ 7,2 մլրդ դրամ:

«Այդ պարտքն ամբողջությամբ պետք է վճարվի: Ձեր աշխատավարձի պարտքի մարման խնդիրն անհանգստացում է բոլորիս: Կա հանրապետության Նախագահի հանձնարարականը, որ այդ հարցը լուծվի հնարավորին սեղմ ժամկետում,- ասել է Երվանդ Զախարյանը,-«Նաիրիտի» աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբը պատրաստել է այն ապրանքների ցանկը, որոնք մինչև ընդհանուր գույքը գրավից հանելը հնարավոր կլինի իրացնել: Բայց այդ գործընթացը ևս ժամանակ է պահանջում, քանի որ ցանկալի է, որ այդ գույքը իրացվի ոչ որպես ջարդոն:

Նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ այդ ամենը հաշվի առնելով` մինչև փետրվարի 25-ը կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում