Հնդկաստանի հյուսիսում մինչև 18 տարեկան ավելի քան 90 երիտասարդ փախել են բանտից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեռահասները հանել են պատուհանի ճաղավանդակը, կապել սավանները և երրորդ հարկից իջել ներքև՝ հայտնել են ոստիկանությունում:
Փախուստը հայտնաբերվել է միայն այն բանից հետո, երբ բանտարկյալներից մի մասին, ովքեր փորձել են կանգնեցնել մոտակայքով անցնող մեքենաները, գտել են ճանապարհին:
Փախածների մի մասը վերադարձվել է կալանավայր:










































