Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ահռելի անջրպետ գոյություն ունի սևահերների և շիկահերների միջև: Պարզվում է, որ բնական շիկահերներն առավել երջանիկ են, քան սևահերները: Իսկ սևահերներն առավել հաջողակ են կարիերա անելիս: Գիտնական Քրիս Սոլոմոնի գլխավորած հետազոտական խումբն ուսումնասիրել է մարդկանց դիմագծերն ու մազերի գույնը, որից հետո վերլուծել են մազերի գույնի և աշխատանքում ձեռք բերված հաջողությունների կապը։
Արդյունքները ցույց են տվել, որ ուղիղ սև մազեր ունեցողներն առավել հաջողակ են աշխատանքային գործունեության մեջ: Նրանց մոտ ավելի շատ են գործնական այն որակները, որոնք բնորոշ են լիդերներին: Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց ծնոտի ձևը նրանց լիդերական հատկանիշները պարզելու հիմնական ցուցիչն է: Նեղ ծնոտով տղամարդիկ համարվում են առավել թույլ և ոչ հուսալի:
Իջած աչքեր և դրանց շուրջը գոյացած շրջանակներ, փափուկ կզակ. այս ամենը չի կարող ի հայտ գալ գործնականում հաջողակ մարդկանց մոտ: Շատ տղամարդիկ առավել առնական տեսք ունենալու համար դիմում են պլաստիկ վիրաբուժությանը: Կանայք նման միջամտությունների դիմում են բոլորովին այլ նպատակներով:








































