Saturday, 04 07 2026
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած

«Ղարաբաղում քաղաքական դաշտ չկա». Վիտալի Բալասանյան

Արցախում անցկացված նախագահական ընտրություններից հետո, ելնելով Արցախում ստեղծված իրավիճակի արմատական բարեփոխման, հասարակությունում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման և սահմանադրական կարգի հաստատման գերակա հրամայականից, Արցախի քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը հայտարարեց «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժում ստեղծելու մասին: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում էին Վիտալի Բալասանյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Վահան Բադասյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր:

«Առաջին լրատվական»-ը շարժման նախաձեռնող, քաղաքական գործիչ Վիտալի Բալասանյանի հետ զրուցեց շարժման աշխատանքների, հետագա անելիքների շուրջ: Բալասանյանի կարծիքով՝ Արցախում այսօր չափազանց կուսակցականացվելու անհրաժեշտություն չկա, ուստի նման ֆորմատով շարժում ստեղծելու առավելությունն այն է, որ գաղափարների շուրջ համախմբվում են և կուսակցական ակտիվիստներ, և անկուսակցական ակտիվիստներ: Նա հստակեցրեց, որ դաշտը թողել են ազատ, որ անկախ կուսակցական պատկանելությունից, բոլոր շահագրգիռ քաղաքացիները կարողանան ընդգրկվել այդ շարժման շարքերում: Բալասանյանի համոզմամբ՝ սա ճիշտ մոտեցում է:

«Այս փուլում կենտրոնացած ենք կազմակերպչական աշխատանքների վրա, չենք իրականացնում աշխատանքներ լրատվամիջոցների հետ, մենք մեր ակտիվների հետ ենք հանդիպում, կազմակերպչական հարցեր ենք քննարկում: Մենք շտապելու խնդիր չունենք, ուսումնասիրություններ ենք իրականացնում, քննարկումներ ենք անում, բյուջե ենք ընդունել, վերլուծություններ ենք կատարում, իսկ հետո կսկսենք լրատվամիջոցներին տեղյակ պահել` ինչ ենք անում»,- ներկայացրեց քաղաքացիական շարժման ներկայումս կատարվող աշխատանքները: Նա ընդգծեց, որ կազմակերպչական աշխատանքներից հետո անցնելու են իրենց նպատակների իրագործմանը, հիմնական նպատակը Ղարաբաղի խնդիրն է. «Պետք է ունենանք միացյալ Հայաստան: Վստահ եղեք՝ ցանկացած քաղաքական ճանապարհ անցնելուց հետո պետք է ունենանք մեկ, միացյալ Հայաստան, սա է խնդիրը: Մեզ հուզում է նաև մեր ժողովրդի անվտանգությունը, հարցականի տակ է թե մեր տարածքը, թե մեր անվտանգության խնդիրը, իսկ հետո նաև սոցիալական հարցերի ուղղությամբ քայլեր կձեռնարկենք, սակայն այսօր ժողովրդի պահանջը Ղարաբաղի հարցի լուծումն է՝ մեկ միացյալ Հայաստան»:

Անդրադառնալով Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցին, որում Ղարաբաղը փոխել էր դիրքը՝ անազատից մասամբ ազատի, ասաց, որ ուշադիր կարդացել է կազմակերպության տված գնահատականները: Նա ևս կարգավիճակի փոփոխությունը պայմանավորեց Արցախում կայացած նախագահական ընտրություններով : «Այս գնահատականները մեզ բոլորիս պարտավորեցնում են»,- նշեց նա:

Խոսելով նաև Ղարաբաղում ձևավորված նոր քաղաքական կուսակցության մասին՝ ասաց, որ ժողովուրդը իրավունք ունի ձևավորել նոր քաղաքական ուժեր: «Ես կարծում եմ, որ մեր երիտասարդությունը պետք է շատ գործ անի աշխատի, որովհետև Ղարաբաղում քաղաքական դաշտ չկա, իսկ ով պետք է զբաղեցնի այն, իհարկե` երիտասարդությունը: Ողջունում եմ այն երիտասարդների քայլերը, որոնք ցանկություն ունեն նոր քաղաքական կառույցներ ստեղծել և Ղարաբաղը քաղաքական միաբևեռությունից երկբևեռ և եռաբևեռ դարձնել»,- տեսակետ հայտնեց Վիտալի Բալասանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում