Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Սպանված ընտանիքն ու Մոսկվայի անշնորհք արձագանքը. Հայերը չպետք է նեղանան Պուտինից. Deutsche Welle

Անկախ լրագրող Օլեգ Կաշինը, ով աշխատել է «Ռուսկայա ժիզն», «Էքսպերտ» ամսագրերում, «Կոմերսանտ», «Իզվեստիա» թերթերում, եղել է ռուսական ընդդիմության կոորդինացիոն խորհրդի անդամ, Deutsche Welle-ում հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հարցին, թե ինչու Ռուսաստանը թույլ տվեց, որ քրեական դեպքը (Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը.- 1in.am) հարվածի տակ դնի հետխորհրդային տիրույթում իր գլխավոր դաշնակից Հայաստանի հետ հարաբերությունները:

«Երբ հունվարի 18-ին՝ Գյումրիի սպանությունից 6 օր հետո, Վլադիմիր Պուտինը զանգահարեց իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին, Կրեմլի մամլո ծառայությունը, այնուհետև Ռուսաստանի բոլոր պետական ԶԼՄ-ները նշում էին՝ Պուտինը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել: «Եվս մեկ անգամ. հնարավոր է՝ հենց դրանք էին գլխավոր բառերը Կրեմլի հաղորդագրության մեջ, հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջին ցավակցության մասին, եթե այն իսկապես եղել է, հիշատակում չես գտնի ոչ Կրեմլի կայքում, ոչ լրատվական գործակալությունների արխիվներում: Հնարավոր է՝ Պուտինն ուզում էր անմիջապես ցավակցություն հայտնել, բայց ինչ-որ բան խանգարել է, շեղել: Ամեն դեպքում, դա «ևս մեկ անգամ» Կրեմլի առաջին հրապարակային հայտարարությունն էր Հայաստանում ողբերգության հետ կապված:

6 օր մինչև առաջին արձագանքը երկար է, անպարկեշտության հասնող երկար: Այդ 6 օրերին հայ հասարակությունը հասցրեց մահացու կերպով նեղանալ Ռուսաստանից: Փողոցներում, այդ թվում՝ Գյումրիում ռուսական հյուպատոսարանի մոտ բողոքի ցույցեր էին մոլեգնում: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ էին լինում, «շտապօգնությունը» տեղափոխում էր տուժածներին: Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան անհապաղ հեռացնելու մասին կարգախոսներ էին հնչում, որտեղ ծառայում էր շարքային Վալերի Պերմյակովը, ով ավտոմատով սպանել էր հայ ընտանիքին:

Սպանված ընտանիքն ու Ռուսաստանի անշնորհք արձագանքը, որը հրաժարվել է հանձնել մարդասպանին, բոլոր հետխորհրդային տարիների ընթացքում ամենասուր ճգնաժամն են առաջացրել ռուս-հայկական հարաբերություններում՝ չնայած մինչև հիմա երկու երկրների դաշնակցային հարաբերություններին ոչինչ չէր սպառնում. ռուսական ռազմական ներկայությունն արդեն երկար տարիներ Հայաստանին ապահովագրում է Ադրբեջանի հետ պատերազմից: Եվ նույնիսկ այդպիսի պայմաններում հայ հասարակությունը պատրաստ էր վիճել Ռուսաստանի հետ: Եթե դաշնակիցը քողարկում է մարդասպանին (իսկ Պերմյակովին չհանձնելը շատ հայերի աչքում հենց այդպես էր դիտվում), ապա ինչի՞ համար է այդպիսի դաշնակիցը:

Հիմա, երբ իրավիճակը Հայաստանում փոքր-ինչ հանդարտվել է, կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը եզրահանգումներ արել է: Վլադիմիր Պուտինի ուշացած ցավակցությունից հետո առաջացած ճգնաժամի կարգավորմանը մասնակցել է մի ամբողջ «հրշեջ» թիմ Մոսկվայից: ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը իր հայ գործընկեր Աղվան Հովսեփյանի հետ պայմանավորվել է համատեղ հետաքննչական խումբ ստեղծել և խոստացել է բաց դատ իրականացնել Պերմյակովի նկատմամբ Հայաստանում: Գյումրիում ընտանիքի սպանության հետ կապված ցավակցություն հայտնեց ռուսական ԱԳՆ-ն: Զոհերի հիշատակը հարգելու համար ռուսական Պետդումայի մեծ պատվիրակություն մեկնեց Գյումրի…

Հայկական ուղղությամբ ակտիվությունը հասավ իր նպատակին՝ ռուսական հյուպատոսարանի առջև այլևս ոչ ոք չի դիմակայում ոստիկանությանը, Հայաստանը սպասում է Պերմյակովի դատին:

Ինչո՞ւ Ռուսաստանը թույլ տվեց, որ թեև հրեշավոր, բայց միևնույն ժամանակ զուտ քրեական, քաղաքականության հետ չկապված դեպքը հարվածի տակ դնի ամբողջ հետխորհրդային տիրույթում գլխավոր դաշնակցի հետ իր հարաբերությունները: Ի՞նչը խանգարեց Գյումրիում սպանությանն արձագանքել ոչ թե 1 շաբաթ հետո, այլ մի քանի ժամ հետո: Նախագահի զանգը, Բաստրիկինի մեկնումը, պաշտոնական ցավակցությունները, խորհրդարանական պատվիրակությունը՝ եթե այս բոլոր լուրերն ամիջապես հաջորդեին զինվորի ձերբակալությանը, ճգնաժամ չէր լինի: Բայց ակնհայտ է՝ ոչ ոք Մոսկվայում ոչ մի այդպիսի բանի մասին պարզապես չի մտածել: Կրեմլի օրգանիզմի այն օրգանը, որը պատասխանատու է արտակարգ իրավիճակներին արձագանքի համար, վաղուց է քայքայվել:

Դժվար թե դա հանգստացնի հայ հասարակությանը, բայց Վլադիմիր Պուտինն իր նախագահության առաջին ամիսներին ևս իրեն այդպես էր պահում: Երբ 2000թ. ամռանը Բարենցի ծովում խորտակվեց «Կուրսկ» սուզանավը, նա հետևում էր դրա կործանմանը՝ չընդհատելով արձակուրդը Սոչիում: Դրա համար նրան սուր քննադատում էին այն ժամանակվա մամուլը, ընդդիմությունը և նույնիսկ հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը: Ի վերջո, Պուտինը ստիպված եղավ հյուսիս թռչել ջրասուզորդների ընտանիքների մոտ՝ վերականգնելու վնասված իմիջը, այսինքն՝ իրեն պահելու նույն կերպ, ինչպես հիմա Հայաստանի հետ:

Չի կարելի ասել, որ 15 տարում Պուտինը ոչ մի եզրահանգում չի արել՝ արել է: Հիմա ոչ հայտնի թերթերը, ոչ առավել ևս հեռուստատեսությունը, ոչ նույնիսկ պաշտոնապես ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները երբեք նրան չեն ասի, որ նա իրեն ճիշտ չի պահում. և՛ ԶԼՄ-ները, և՛ համակարգային ընդդիմությունը հիմա Կրեմլի լիակատար վերահսկողության տակ են: Վերջին խոշոր ահաբեկչությունները, որոնցից հետո նախագահը դիմել է ժողովրդին, եղել են ավելի քան 10 տարի առաջ մարդկանց գերեվարումը Մոսկվայում և Բեսլանում: Այդ ժամանակվանից ի վեր ահաբեկչությանը պետական արձագանքը հասցված է ավտոմատության. եթե զոհերը հարյուրից ավել են՝ համազգային սուգ է, եթե քիչ են՝ տարածքային:

Վլադիմիր Պուտինը չի սիրում ասոցացվել տհաճ լուրերի հետ, և վերջին տարիներին պատահարներին նրա մարդկային արագ արձագանքի գրեթե միակ դեպքը եղել է 2010թ. Մոսկվայում սպանված ֆուտբոլային ֆանատ Եգոր Սվիրիդովի գերեզմանին այցելելը: Ճիշտ է, որպեսզի նախագահը հետաքրքրություն ցուցաբերի աղմկահարույց սպանությանը, ֆուտբոլային շարժման Սվիրիդովի դաշնակիցները ստիպված եղան անկարգություններ կազմակերպել Կրեմլի պատերի մոտ՝ Մանեժի հրապարակում:

Հայերը չպետք է նեղանան Վլադիմիր Պուտինից: Նա հատուկ չարեց, նա պարզապես սովոր է իրեն այդպես պահել Ռուսաստանում, և այն, որ նա նույն կերպ իրեն պահեց Հայաստանի հանդեպ, կարելի է նույնիսկ հաճոյախոսություն համարել. նշանակում է՝ նա իսկապես Հայաստանն ընդունում է որպես դաշնակցի, ոչ թե որպես թշնամու, այլապես շատ ավելի արագ կցավակցեր»,- գրում է Օլեգ Կաշինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում