Սիրային կախվածությունը կարող է այնքան վտանգավոր լինել, ինչպիսին է ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածությունը, կարծում են գիտնականները: Հարաբերություններից կախված մարդը լրացնում է ներքին դիֆիցիտը, սակայն միաժամանակ ինքն իրենց աստիճանաբար քայքայում է, գրում է Rosbalt.ru-ն:
Շատ հատկանիշներով սիրային կախվածությունը կարելի է կլինիկական խախտումների շարքին դասել, որից ազատվելու համար պրոֆեսիոնալ հոգեբանական օգնություն է հարկավոր:
Հարաբերություններից կախվածությունը կյանքում բավականին հաճախ է հանդիպում: Սակայն հոգեբանական ուսումնասիրություններում միջանձնական հարաբերություններից կախվածությանը բավարար ուշադրություն չի հատկացվում ի տարբերություն ալկոհոլային, նիկոտինային և թրմանյութերից կախվածություններից:
Մասնագետները սիրային կախվածությունը հետևյալ կերպ են բնութագրել՝ ազատության կորուստ, արժեքների նեղացում, զուգընկերոջ նկատմաբ անդեմ վերաբերմունք:
Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ սեռը չի բնութագրում սիրային կախվածությունը: Ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ կախվածության ժամանակ նույն ախտանիշներն են ունենում:







































