ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասնակցությամբ տեսահոլովակը, որում նա «կատարում է» երաժիշտ Մարկ Ռոնսոնի հիթը, Youtube-ում ունեցել է կես միլիոն դիտում 3 օրում:
Տեսանյութը բավական դրական արձագանքներ է ստացել նաև Ռոնսոնի կողմից, հայտնում է Hello Magazine-ը:
1 րոպե տևող տեսանյութը կազմված է Օբամայի հրապարակային ելույթների դրվագներից:
Barackdubs օգտատերը Youtube-ում էլի է հրապարակել նմանատիպ ստեղծագործություններ:
Uptown Funk-ը բրիտանացի հեղինակ կատարող ու պրոդյուսեր Մարկ Ռոնսոնի և ամերիկացի երգիչ Բրունո Մարսի երգն է, որը թողարկվել է 2014 թ. նոյեմբերի 10-ին: Սինգլը հայտնի է դարձել ու առաջին տեղում հայտնվել Մեծ Բրիտանիւայի, Կանադայի ու ԱՄՆ-ի չարտերում:









































