Աշխարհի հնագույն իտալական Monte dei Paschi-ի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ ֆոնդային շուկայում կատարված կորուստների հետ կապված, գրում է The Independent-ը։ 2006-2009-ին ռիսկային առևտրից արժեթղթերի կուրսի չափը կազմել է մոտ 720 մլն եվրո։
Վարչապետ Մարիո Մոնտին խոստացել է, որ այդ կապակցությամբ ամեն ինչ կվարվի պարզ և թափանցիկ կերպով՝ միժամանակ հերքելով իր կառավարության որևէ առնչությունն այն ճգնաժամին։
Բանկի կորուստները կապված են պետական պարտատոմսերի գնման հետ։ Այդ գործողությանը մասնակից է եղել Իտալիայի Բանկը, որն այն ժամանակ ղեկավարում էր ԵԿԲ-ի նախագահ Մարիո Մոնտին։ Նախնական քննության ավարտից հետո՝ փետրվարին, ավելի մանրամասն կներկայացվի բանկի կորուստների մասին։
Monte dei Paschi բանկը հիմնվել է 1472-ին Սիենայում։ 2000-ականներին բանկը լուրջ դժվարությունների առաջ կանգնեց՝ համաշխարհային ֆինանսկան ճգնաժամի պատճառով, իսկ 2011-ին 4,69 միլիարդ եվրոյի վնաս է գրանցել։
Վարկային կազմակերպությունը եվրոպական բանկային կանոններին համապատասխանելու համար 3,9 մլրդ եվրոյի վերակապիտալիզացման կարիք ունի։ Այդ հարցով միայն պետությունը կարող է օգնել։








































