Հարավային Կորեայում ձերբակալվել է ամերիկյան ծագում ունեցող 73-ամյա քաղաքացի, որը կասկածվում է իրանական ակտիվները այլ պետություններում գտնվող իր կեղծ հաշվեհամարների վրա ապօրինի փոխանցելու մեջ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ընդհանուր առմամբ կորեական բանկերից փոխանցվել են 1.02 միլիարդ դոլար:
Հետաքննությունը դեռևս չի բացահայտել ձերբակալվածի անձնական տվյալները, հայտնի է միայն նրա տարիքը և անունը` Չանգ:
Չանգը Իրանի կառավարությանը պատկանող միջոցները Industrial Bank of Korea-ից դուրս է բերել 2011թ.: Հետաքննիչները ենթադրում են, որ հանցագործը կապեր է ունեցել Իրանի հետ, սակայն դա բարդ կլինի ապացուցել, քանի որ Թեհրանը և Սեուլը պայմանավորվածություն չունեն քրեական հանցագործությունների հետաքննության ոլորտում համագործակցության մասին:
Հարավային Կորեայի գործարար համայնքի ներկայացուցիչների գնահատմամբ` կորեական բանկերում իրանական ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է 5-6 միլիարդ դոլար:










































