Նախ ընտրական քարոզչության լարված շրջանը չի խանգարել Աժ խոսնակ, ՀՀԿ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին ճոխ նշել ծննդյան տարեդարձը: Երեկ «Հրապարակ»-ը տեղեկություններ ստացավ, որ Աբրահամյանը ծննդյան 55-ամյակը նշել է խնամուն պատկանող «Օջախ» ռեստորանում:
Սակայն վերջինիս ծննդյան տոնակատարությունը ներկաների մոտ տպավորվել է Սերժ Սարգսյանի բացակայությամբ: Բոլորին զարմացրել է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը ներկա չի գտնվել արարողությանը, փոխարենը հրավերը չի մերժել նրա քաղաքական ախոյան Տիգրան Սարգսյանը: Ավելին, ասում են՝ վերջինս ու Արգամիչը շատ ջերմ են շփվել, հերթական անգամ փորձելով ցրել կասկածները, թե իրենք հակառակորդներ են: Դե, ավելորդ է նշել, որ փոխադարձ պրոտոկոլային կենացներ են խմել:










































