Կարա Դելվինը՝ Love Magazine-ի նոր համարում
Love Magazine գարուն-ամառ 2013-ի դեմքը, բացի Քեյթ Մոսից, եղել է նաև Կարա Դելվինը, հայտնում է spletnik.ru-ն:
«Տարվա մոդել»-2012-ը ոչ միայն լոգարանում է, այլև կեցվածք է ընդունում սև-սպիտակ նկարահանումների համար՝ ցուցադրելով նոր սեզոնի հավաքածուի must-have հագուստները, Էդի Քեմփբելի և Ժանիս Ալիդայի հետ հանդես է գալիս կատվային ֆոտոշարքի հերոսուհու դերում՝ միաժամանակ պատասխանելով նաև «սրտային» հարցերին: Ամսագիրը մեջբերում է նրա՝ նորաձևության բիզնեսի ամենահայտնի հարսնացուներից մեկի պատասխանը խնդրանքին՝ պարզաբանել Հարրիի հետ սիրավեպի մասին շշուկները:
«Ամենագլխավորն այն է, թե ո՞ր Հարրին. որի՞ն դուք նկատի ունեք՝ Հարրի Սթայլսին, թե՞ արքայազնին»:
Կարա Դելվինը միշտ գիտի՝ ինչ ասել:








































