Քրդական ինքնապաշտպանական ուժերը Իրաքի քրդական ինքնավարության ռազմական խմբավորումների գրոհայինների աջակցությամբ հետ են գրավել Սիրիայի Քոբանի քաղաքի 90%-ը, որը գտնվում էր ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ, հաղորդում է RIA Novosti-ն:
Սիրիայի հյուսիսում տեղակայված Քոբանիի համար մարտերն ընթանում էին շուրջ չորս ամիս: ԴԱԻՇ-ի գրոհայինների հարձակումից (սեպտեմբերի 16) հետո քաղաքում զոհվել է ավելի քան 1200 մարդ: Շուրջ 2000 խաղաղ բնակիչներ փախել են հարևան Թուրքիա:








































