Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

«Մուրճոն» խոստացել է Արտավազդի հարցերը «գողականով» լուծել ու ոտքով հարվածել է նրա կնոջ կրծքին

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Հուսիկ Ներսեսյանի գործի դատական քննությունը:

50-ամյա Հուսիկը Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է: Նրա տանը կից հանգուցյալ հորեղբորորդու տունն է:

Հուսիկն իր նախաքննական ցուցմունքներում հայտնել է, թե իր ու հանգուցյալ հորեղբոր տների ընդհանուր բակում երբեմն զբաղվում է ավտովերանորոգման աշխատանքներով:

2007 թվականին իր հորեղբոր որդի Ժորան ամուսնացել է համագյուղացի Նելլիի հետ: Բայց այդ նույն թվականի վերջին հորեղբոր որդին հիվանդացել ու մահացել է:

2014 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 18-ի սահմաններում ինքը գտնվել է գյուղամիջում: Իր մոտով անցել է արդեն ուրիշի հետ ամուսնացած Նելլին՝ ամուսնու և անչափահաս երեխայի հետ:

Ինքը Նելլիի ամուսնուն չի ճանաչել: Վերջինս քայլել է Նելլիից ու երեխայից մի քիչ առաջ:

Ինքը ցանկացել է Նելլիի հետ զրուցել հորեղբոր հանգուցյալ որդու տան սեփականության հարցի շուրջ: Թիկունքի կողմից մոտեցել է Նելլիին, ուսից բռնել է, ասել է՝ սպասի: Նելլին անակնկալի է եկել ու ճչացել է:

Իրեն է մոտեցել Նելլիի ամուսին Արտավազդը, բարևել ու հարցրել է իր անունը: Ինքն էլ նրան պատասխանել է, թե նրա նմաններին ինքն անհետ կորցնում է:

Արտավազդը պահանջել է, որ ինքը հորեղբոր բակից հանի նորոգվող մեքենաները, իսկ ինքն ասել է՝ դու ո՞վ ես, քո ի՞նչ գործն է:

Սկսել են վիճել, իրար քաշքշել:

Միջամտել է Նելլին, փորձել է հանդարտեցնել: Ինքը փորձել է ձեռքերով ու ոտքերով հարվածել Արտավազդին, բայց համագյուղացիները վրա են հասել ու իրենց բաժանել են: Իր հարվածները ոչ մեկին չեն դիպել:

Արտավազդը մի անգամ իրեն ապտակել է, ինքը վայր է ընկել ու արմունկի շրջանում վնասվածք է ստացել:

Հուսիկը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել:

Տուժող Նելլին հայտնել է, թե ընտանիքի հետ ապրում է պապի տանը:

2007 թվականի հունվարին ամուսնացել է Կողբ գյուղի բնակիչ Ժորայի հետ, գրանցվել են զագսով: Համատեղ ապրել են Ժորայի հայրական տանը:

Իրենց ամուսնությանը դեմ են եղել Ժորայի քույրերն ու հորեղբոր որդի Հուսիկը: Վերջինս ապրել է իրենց հարևանությամբ:

2007 թվականի հոկտեմբերին ամուսինը մահացել է: Ինքը դրանից հետո ապրել է իր հայրական տանը:

Ժորայի հայրական տան սեփականության վկայականը, ճիշտ է, իր անունով չէ, բայց տան սեփականատերն ինքն է: Դա դուր չի գալիս Հուսիկին:

2011 թվականին ինքն ամուսնացել է Արտավազդի հետ, ունեն մեկ անչափահաս երեխա:

Դեպքի օրը ինքն ամուսնու ու երեխայի հետ Կողբ գյուղի գյուղամիջում է եղել: Հանկարծ Հուսիկը թիկունքից մոտեցել է, բռնել է իր աջ ուսից ու հետ է քաշել:

Ինքն անակնկալի է եկել, ճչացել ու օգնություն է կանչել:

Ամուսինը մոտեցել ու հարցրել է, թե ինչ է եղել: Ինքն ասել է, թե Հուսիկը քաշել է իր ուսից:

Արտավազդը մոտեցել է Հուսիկին, նրանք իրար ձեռքով բարևել են: Արտավազդը ցանկացել է ծանոթանալ Հուսիկի հետ, հարցրել է, թե նա ով է:

Հուսիկը պատասխանել է, թե «Մուրճոն» է, և ավելացրել է, թե ինքը Արտավազդի նմաններին անհետ կորցնում է: Նա քաշել է Արտավազդի ձեռքից՝ ասելով՝ արի գնանք հարցերը գողական ճանապարհով լուծենք:

Արտավազդը հարցրել է, թե ի՞նչ հարց պիտի լուծեն: Վիճաբանություն է սկսվել:

Ինքը մոտեցել ու փորձել է բաժանել նրանց:

Հուսիկը ձեռքերով ու ոտքերով հարվածել է իրեն ու իր մոտ գտնվող երեխային: Նա ոտքով հարվածել է իր կրծքավանդակի աջ կեսին, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:

Այդ ընթացքում Արտավազդը մեկ անգամ ապտակել է Հուսիկին, նա վայր է ընկել:

Համագյուղացիները միջամտել են՝ իր կանչերը լսելով, հանդարտեցրել են իրավիճակը: Ինքն իր ընտանիքի հետ հեռացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող Նելլիին պատճառվել է կրծքավանդակի աջ կեսի փակ, բութ տրավմա, հինգերորդ կողի կոտրվածք, սրունքի արյունազեղում: Դա առաջացրել է նրա առողջության միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Ընդհանուր իրավասության դատարանը Հուսիկ Ներսեսյանին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով:

Հուսիկ Ներսեսյանը դատապարտվել է 2 ամիս կալանքի: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում