Քերրի իռլանդական դքսության խորհուրդը որոշում է կայացրել գյուղական բնակավայրերի բնակիչներին թույլ տալ հարբած ավտոմեքենա վարել, քանի որ այնտեղ աշխույժ շարժում չկա: Այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ գյուղական վայրերի բնակիչները հաճախ են տառապում միայնությունից, ինչն էլ նրանց տանում է շշի գիրկը:
Իռլանդացիները առաջարկում են ներողամիտ լինել գյուղական բնակավայրերի բնակիչների նկատմամբ և թույլ տալ ոչ աշխույժ երթևեկությամբ ճանապարհներին հարբած մեքենա վարել,- գրում է The Irish Times-ը:
Հետաքրքիր է, որ խորհրդի մեծ մասը ձեռնպահ է մնացել քվեարկությունից: Հինգը կողմ է արտահայտվել, երեքը դեմ: Օրինագիծը ուղարկվել է արդարադատության նախարարություն: Լիովին հնարավոր է, որ այս նախաձեռնությունը օրենքի ուժ ստանա:










































