Արևմտյան լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում են այն լուրերը, որ արքայազն Հարին նոր ընկերուհի ունի՝ ռուսական ծագմամբ գերմանացի մոդել Անաստասիա Գուսևան: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները՝ երիտասարդները ծանոթացել են նավի վրա անցկացվող փակ երեկույթի ժամանակ: Զույգի կողմից դեռ ոչ մի պաշտոնական հաստատում չի ստացվել:
Ըստ աղբյուրի՝ Հարին ու Անաստասիան հաճախ են միասին հայտնվում տարբեր երեկույթների 2014 թ. նոյեմբերից:
Գուսևան ապրում է Գերմանիայում և համագործակցում է շատ հայտնի մոդելային գործակալությունների հետ, ինչպես նաև շատ է նկարահանվում գովազդում և տարբեր ամսագրերի համար:



















































