Wednesday, 24 06 2026
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ

Աղվան Հովսեփյանի վաղեմի կապերը Յուրի Չայկայի հետ և «օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Համացանցում մի տեսանյութ է պտտվում. Գյումրիի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայողին հարցաքննում են, բայց ոչ քննիչի, ոչ էլ Պերմյակովի ձայնը չի լսվում: Նա էլ անհաղորդ դեմքով շուրթերն է շարժում: Թե ինչու, ինչ նպատակով են քննիչներն ապահովել ոչինչ չասող այս կադրերի արտահոսքը համացանց, անհասկանալի է: Երևի ցույց տալու համար, որ Պերմյակովի դիմաց նստած քննիչը հայ է: Թեև քննիչի հայկական դիմագծերը չեն երևում, բայց այս եզրակացության կարելի է գալ՝ դիտելով նրա սև և խիտ մազածածկույթը: Պերմյակովի կողքին էլ սլավոնական արտաքինով մարդիկ են երևում: Մեկը, հավանաբար, փաստաբան է, մյուսը, գուցե, անվտանգության աշխատակից կամ քննիչ: Մի խոսքով, վայրկյաններ տևող այս տեսանյութը, որը չէր կարող նկարահանվել առանց քննիչների թույլտվության, պետք է որ բավարարեր հանրության հետաքրքրությունը քննության հանդեպ և ցույց տար, որ ամեն ինչ օրինականության սահմաններում է արվում: Պետք է համոզեր, որ մեր քննիչները հաղթեցին, իրենք քննություն են կատարում, իսկ Աղվան Հովսեփյանը լիակատար հաղթանակ տարավ, բանակցությունների արդյունքում ռուսներից նվաճելով Պերմյակովին հարցաքննելու իրավունքը: Կարծում ենք, Աղվան Հովսեփյանի համար սա դժվար չէր, նկատի ունենալով նրա վաղեմի կապերը ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ: Ինչ խոսք, այս անգամ Չայկայի հետ կապը դրական ազդեցություն ունեցավ հայ-ռուսական բարեկամության հարցում և օգնեց հարթել հասունացող ազգամիջյան կոնֆլիկտը: Սակայն միշտ չէ, որ այսպես է եղել:

2007 թվականին ՌԴ գլխավոր դատախազն այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջոցով ճնշում գործադրեց ՀՀ իրավապահների և նույնիսկ դատարանի վրա և ամենակոշտ ու անօրինական ձևով հասավ նրան, որ օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանին (մականունը` Ռյուկզակ) հանձնեցին ռուս իրավապահներին: Այն ժամանակ Յուրի Չայկան Ռաշիդի հետևից եկավ անձամբ, և Աղվան Հովսեփյանը նրա խաթրից դուրս չեկավ, բառացիորեն ամեն ինչ արեց, որ ՀՀ-ում կալանավորված Ռաշիդ Խաչատրյանը հանձնվի Ռուսաստանի իրավապահ մարմիններին: Հակիրճ վերհիշենք այս պատմությունը: Ռաշիդ Խաչատրյանն Օրենբուրգի օրենքով գող Ալեքսանդր Իկոննիկովի (մականունը՝ Իկոնա) խմբի անդամ էր, որի մահից հետո ստանձնեց նրա դերն այդ մարզում: 2004 թվականին ռուս իրավապահները հատուկ օպերացիաներ կատարեցին Օրենբուրգում և ձերբակալեցին այդ մարզի հանցագործ աշխարհի մի քանի ներկայացուցիչների: Առիթը 2004թ. հուլիսին մի քանի կալանավայրերում զանգվածային անհնազանդությունն էր, այդ փաստի առթիվ Ռաշիդ Խաչատրյանին էլ մեղադրանք առաջադրվեց, սակայն ավելի ուշ քրեական հետապնդումը նրա նկատմամբ դադարեցվեց: 2007 թվականին նրա դեմ նոր հետապնդում սկսվեց այն բանի համար, որ 1996-2007թթ. ընթացքում «ՌԴ Օրենբուրգի մարզի տարածքում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծել է հանցավոր համագործակցություն և ղեկավարել այն»:

Այդ ժամանակ Ռաշիդ Խաչատրյանը Ռուսաստանում չէր, և նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվեց: 2007 թվականի մայիսին նա հայտնաբերվեց Երևանում և կալանավորվեց մեր իրավապահների կողմից: Նրանց ձեռքն էին ընկել Օրենբուրգի ընկերների հետ Ռաշիդի հեռախոսազրույցների ձայնագրությունները: ՌԴ գլխավոր դատախազությունը դիմեց մեր համանուն գերատեսչությանը, միջնորդելով ՌԴ քրեական հետապնդման մարմիններին հանձնել Ռաշիդ Խաչատրյանին: Սակայն վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանը բողոքարկեց այս որոշումը ՀՀ քրեական վերաքննիչ դատարան և խնդրեց նրան անհապաղ ազատել կալանքից՝ նշելով, որ Ռ. Խաչատրյանի հանձնման թույլտվությունը տրվել է ներպետական և միջազգային իրավական նորմերի խախտումներով: «Հանձնման որոշումը միանշանակ անօրինական էր, քանի որ Ռուսաստանում նրա նկատմամբ մահափորձ էր կատարվել:

Ընդ որում, այն ժամանակ, երբ որ նա Օրենբուրգի մարզի վեցերորդ վարչությունից էր դուրս գալիս: Նաև նրա տան վրա նռնականետով էին կրակել,- ասում է Լուսինե Սահակյանը: Այդ ժամանակ ընտանիքը, փոքր երեխան տանն էին: Հանձնման հարցերը քննարկելիս տեխնիկական հարցեր կան՝ քաղաքացի է, թե ոչ, հանցանքի վաղեմության ժամկետը լրացել է, թե ոչ, կա՞ արդյոք խոշտանգման վտանգ, կյանքի սպառնալք կա՞, թե՞ ոչ, հանձնման երկրում մահապատիժը գործո՞ւմ է, թե՞ չէ: Եթե կա կյանքին սպառնալիք, ապա և եվրոպական կոնվենցիայով, և Մինսկի կոնվենցիայով հանձնումն արգելվում է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում