Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Որքա՞ն սերտ են ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները

Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների շուրջ շատ ենթադրություններ են առաջացել: Ինչպես հաղորդում է Contact.az-ը, հաղորդագրություններ են տարածվել նաև այն մասին, որ Իսրայելի ռազմական ինքնաթիռները կարող են կիրառել Ադրբեջանի օդանավակայանները՝ Իրանի վրա հարձակվելու դեպքում: Իրականում, այս երկրների երկկողմանի հարաբերությունները կրում են ոչ այնքան դրամատիկ, որքան պրագմատիկ բնույթ, նշում է գործակալությունը:

Այսօր Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները լարված են, իսկ Իրանը վերածվել է երդվյալ թշնամու, այդ պատճառով Իսրայելի արտաքին ռազմավարության կարևոր օղակներից մեկը դարձել է Ադրբեջանը: Սակայն Բաքուն չի կարող նախկին ռազմավարական դաշնակիցների կորուստների համար փոխհատուցել Իսրայելին: Գործակալության փոխանցմամբ` Բաքուն ի վիճակի չէ Իսրայելին տրամադրել այն աջակցությունը, որը վերջինիս կօգներ պայքարել անվտանգության ոլորտի մարտահրավերների դեմ:

Ադրբեջանի տեսանկյունից Իսրայելի հետ հարաբերություններն արժեքավոր են, քանի որ նրա իշխանությունները կապված չեն ԱՄՆ-ում, Եմ-ում գործող էմբարգոյի հետ, որն արգելում է զենք վաճառել Ադրբեջանին: Այսպիսով, Իսրայելը սպառազինման կարևոր աղբյուր է Բաքվի համար: Իսրայելն Ադրբեջանին մատակարարում է ռազմական տեխնիկա և տեխնոլոգիա: Գործակալությունը նշում է, որ զինված ուժերի աճը հազիվ թե օգնի Ադրբեջանին՝ հասնել իր ռազմավարական նպատակին Լեռնային Ղարաբաղի հարցում:

Contact.az-ի փոխանցմամբ` Ադրբեջանի իշխանությունները ձգտում են նաև համագործակցել Վաշինգտոնի իսրայելական լոբբիի հետ: Ադրբեջանի կարծիքով` դա իմաստ ունի, քանի որ ցանկանում է հակազդել ԱՄՆ-ի քաղաքականության վրա ունեցած հայկական լոբբիի ազդեցությանը:

«Սակայն Բաքվի հույսերն այս կապակցությամբ ռեալիստական չեն: Լեռնային Ղարաբաղն առաջնային հարց չէ ամերիկացի հրեաների և իսրայելցիների համար: Բացի այդ՝ Վաշինգտոնում Իսրայելի կողմնակիցների մեծ մասը պատրաստ չէ հակամարտության մեջ մտնել հայկական լոբբի հետ»,-ընդգծում է գործակալությունը:

Ադրբեջանի բնակչության մեծ մասը խանդավառություն չի զգում Բաքվի և Իսրայելի հարաբերությունների հանդեպ: Երբ իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաններն Ադրբեջանն անվանում են «առաջընթացի օրինակ մուսուլմանական աշխարհում», դա միայն առաջացնում է Ադրբեջանի քաղաքացիների զայրույթը, որոնք դժգոհ են կաշառակերության բարձր մակարդակից և ազատության բացակայությունից:

Գործակալությունը նշում է, որ երկկողմանի հարաբերությունների պոտենցիալի բարձրացման համար, անհրաժեշտ է իրական, սթափ գնահատական երկու կողմերից էլ, իսկ ներկա պահին երկու երկրների դիվանագիտական նպատակները խստորեն տարբերվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում