2012 թ. Եգիպտոսում զբոսաշրջիկների հոսքը մեծացել է 17 %-ով՝ 2011 թ. համեմատությամբ, սակայն չի հասել 2010 թ. մակարդակին: Այս մասին հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Նիշամ Զաազուային:
Զաազուայի խոսքերով՝ 2011 թ. համեմատությամբ 2012 թ. Եգիպտոսում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների 17% աճ, իսկ զբոսաշրջության եկամուտներն աճել են 13%-ով: 2012 թ. Եգիպտոս է այցելել 11.5 միլիոն մարդ, ինչի շնորհիվ երկրի գանձարան է մտել 9.9 միլիարդ դոլար:
Միևնույն ժամանակ, 2012 թ. Եգիպտոս է ժամանել 22%-ով ավելի քիչ զբոսաշրջիկ, քան 2010 թ., իսկ զբոսաշրջության եկամուտները, նախահեղափոխական տարվա համեմատությամբ, կրճատվել են 25%-ով:
«Մենք կկարողանանք 2010 թ. թվերին մոտենալ 2013 թ. վերջին: Հույս ունենք, որ ամեն ինչ կվերադառնա իր տեղը»,- ասել է Զաազուան:









































