Google և Fidelity Investments կորպորացիաները 1 մլրդ դոլարի ներդրում են արել SpaceX մասնավոր տիեզերական ընկերությունում, ինչը թույլ է տվել նրանց ստանալու վերջինիս 10 տոկոս բաժնետոմսը:
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, միջոցների հատկացման մասին հայտնել է SpaceX-ի ղեկավարը՝ ձեռնարկատեր Էլոն Մասկը: Այդ միջոցները թույլ կտան SpaceX-ին իրականացնել համաշխարհային արբանյակային ցանցի ստեղծման նախագիծը:
Ավելի վաղ Մասկը մտադրություն էր հայտնել կյանքի կոչել ողջ աշխարհն արբանյակային համացանցով ապահովելու նախագիծը: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է ուղեծիր ուղարկել 4000 արբանյակ, իսկ ծախսերը կկազմեն ավելի քան 10 մլրդ դոլար:









































