Սաուդյան Արաբիայում դատարանը երիտասարդ բնակչին դատապարտել է 8 ամսվա բանտարկության, մտրակի 200 հարվածի, մեքենայի առգրավման պատժի: Պատճառն այն է, որ վերջինս փորձել է անօրինական ճանապարհով թագավորության տարածք մտցնել Բահրեյնից բերված 5 շիշ ոգելից խմիչք: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սաուդյան Արաբիայում գործում է խստագույն «չոր օրենք», սակայն Բահրեյնում ալկոհոլային խմիչքներն ազատ վաճառվում են:
Քննության ժամանակ ամբաստանյալը խոստովանել է, որ պատրաստվել է այն անձամբ խմել և վաճառքի մտադրություն չի ունեցել:
Մտրակի հարվածները նա կստանա 4 փուլով՝ յուրաքանչյուր անգամ ենթարկվելով 50-ական հարվածի: Նրան արգելվել է նաև 2 տարի դուրս գալ թագավորության սահմաններից:










































