H&M գովազդային ընկերության նոր դեմք է դարձել դերասանուհի Վանեսա Պարադին: Նա ներկայացրել է Conscious գարնանային հավաքածուն։
Կանանց հագուստի այս հավաքածուն վաճառքում կլինի մարտի վերջին: Ապրանքանիշը ներկայացնում է նաև տղամարդու հագուստ՝ պիջակներ, վերնաշապիկներ, կարճ տաբատներ, ինչպես նաև՝ մանկական հագուստ:
«Ինձ դուր է գալիս Concsious հավաքածուի գաղափարը, և ես ուրախ եմ դրա իրացմանը մասնակցելու հնարավորության համար: Ինձ դուր է գալիս այդ ոճը՝ այն էկոլոգիապես մաքուր է, քանի որ հին իրերն օգտագործվում են նորից ու նորից»,- ասել է Վանեսա Պարադին:










































