Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գուրգեն Բեսալյանին:
Ինչպես հաղորդում է NEWSGEORGIA-ն` վկայակոչելով գերատեսչության մամլո ծառայությանը, Գուրգեն Բեսալյանը հարկերից խուսափելու համար Դուբայ-Թբիլիս չվերթով շուրջ 11.5 հազար դոլարի չհայտարարագրված թանկարժեք բջջային հեռախոսներ (iPhone 4s, iPhone 5, Samsung galaxy s3) բերել ԱՄԷ-ից:
Հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 214 հոդվածով՝ Վրաստանի պետական սահմանով ապրանքների փոխադրման կանոնների խախտում, որը ենթադրում է 3-7 տարի ազատազրկում:









































