Աշխարհում ոսկու ձուլակտորների խոշոր գնորդ Հնդկաստանը բարձրացրել է ոսկու ներկրման հարկերը՝ կրճատելու համար ընթացիկ հաշվի ռեկորդային դեֆիցիտն ու կայունացնելու թանկաժեք մետաղների պահանջարկը, որն աճում է 12 տարի անընդմեջ: Այս մասին հայտնում է Vesti-ն՝ հղում անելով երկրի Տնտեսական հարցերով նախարար Արվինդ Մայարամին:
Նրա խոսքով՝ ոսկու և պլատինի ներմուծման տուրքերը կավելացվեն համապատասխանաբար 4 և 6 տոկոսով: Տոկոսադրույքները կվերանայվեն, եթե ներկրման ծավալները չափավոր դառնան:
2012 թվականին ոսկու գները բարձրացել են 7.1 տոկոսով: Հարկերի բարձրացումը նպատակ ունի նվազեցնել ոսկու պահանջարկը, քանի որ ներդրողներն ու կենտրոնական բանկերը մեծացրել են գնումների ծավալը:









































