Մոլդովայի խորհրդարանը 2013 թ. հունվարի 22-ին արտահերթ նիստի ժամանակ կքննարկի խոսնակի և նրա առաջին տեղակալի հրաժարականի հարցը: Արտահերթ նիստի գումարման առաջարկն արվել է կոմունիստների կողմից:
Մոլդովայի նախկին նախագահ, կոմունիստական կուսակցության անդամ Վլադիմիր Վորոնինը հայտարարել է, որ 2012 թ. դեկտեմբերի 23-ին «Պեդուրյա Դոմնյասկե» արգելոցում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ որսի ժամանակ անուշադրության պատճառով մահացու վիրավորվել է 34-ամյա մի բիզնեսմենի, և այդ հանցագործության քողարկման համար պետք է պաշտոնանկ արվի ոչ միայն գլխավոր դատախազ, այլև նրա թիմակիցները, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում երկրի խորհրդարանում:
Խորհրդարանի խոսնակին և նրա առաջին տեղակալին պաշտոնանկ անելու համար բավարար չէ ձայների պարզ մեծամասնությունը: Նրանք կարող են պաշտոնանկ արվել միայն ձայների երկու երրորդի ապահովման պարագայում: Կամ 101 պատգամավորներից 62-ի կողմ լինելու դեպքում:







































