Հունվարի 21-ին, ժամը 09.52-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզում պատշգամբի փլուզման վտանգ կա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ տեղում պարզվել է, որ Գուսան Աշոտի թիվ 30 հասցեում գտնվող մանկապարտեզի 2-րդ հարկի պատշգամբում առաջացել են ճաքեր: