Կահիրեի մերձակայքում ցուցարարների և ոստիկանների բախման արդյունքում զոհվել է 4, վիրավորվել՝ 12 մարդ, հաղորդում է Itar-Tass-ը: Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ զոհվածների մեջ են նաև 2 ոստիկան և զինծառայող:
Ոստիկանական Շոբրե-էլ-Հայմե տեղամասի մոտ անկարգությունները սկսվել են լուսաբացին, երբ այնտեղ են հավաքվել այն եգիպտացու հարազատները, ում կրակել էին ոստիկանները:
Հուզումներից զգուշանալով՝ այնտեղ նախօրոք իրականացվել են անվտանգության մի շարք միջոցառումներ, սակայն անօգուտ: Մարդկանց ամբոխը փորձում էր հարձակվել տեղամասի վրա:
Ներկայումս այդ շրջանն ամբողջությամբ շրջափակված է իրավապահ մարմինների կողմից, որոնց հաջողվել է ցրել ցուցարարներին:










































