Այսօր 57-րդ անգամ ԱՄՆ-ում տեղի կունենա ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը: Հանդիսավոր երդում կտա Բարաք Օբաման:
Երդմնակալության արարողության ավանդույթը ԱՄՆ-ում սկիզբ է առել 1801 թվականից, երբ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը Վաշինգտոնում ամերիկացիների առջև հանդիսավոր երդում տվեց: 1817-ից ԱՄՆ նախագահները սկսեցին երդվել բաց երկնքի տակ, արարողությունը դարձավ ավելի զանգվածային և ազդեցիկ:
Բայց ոչ բոլոր ավանդույթներն են հասել մինչև մեր օրեր: Օրինակ՝ ձեռքսեղմումները: Այն բանից հետո, երբ նախագահ Աբրահամ Լինքոլնը ստիպված էր 6000 մարդու ձեռք սեղմել, որից հետո հոգնածության պատճառով գրեթե չէր կարողանում շարժվել:
Առաջին երդման արարողությունը, որը եղել է հունվարի 20-ին, տեղի է ունեցել 1937թ., երբ իշխանության եկավ Թեոդոր Ռուզվելտը (մինչ այդ այն տեղի էր ունենում մարտի 4-ին):







































