Սոչիի լեռնադահուկային կենտրոններում հունվարի 20-ին նշվում է Ձյան համաշխարհային օրը: Ավելի զանգվածային ծրագիր կիրականանա «Ռոզե Խուտոր» կենտրոնում: Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի մտահղացմամբ իրականացվող տոնն աշխարհի 30 երկրներում կնշվի արդեն երկրորդ անգամ: Նրա հիմնական նպատակն է ձմեռային մարզաձևերի քարոզչությունը՝ որպես առողջ կենսակերպի մաս: Կարգախոսն է. «Ճանաչի՛ր, փորձի՛ր և վայելի՛ր ձյունը»:
«Ձյան համաշխարհային օրը դեռևս սպորտային իրադարձություն չէ: Մասնագետներն անվճար պարապմունքներ կանցկացնեն «Եգորկա» մանկական ակումբում, երեխաներին կօգնեն իրականացնել իրենց առաջին լեռնադահուկային քայլերը»,- կազմակերպիչների խոսքերը մեջբերում է Itar-Tass-ը:
Ձյան համաշխարհային օրը կնշվի նաև Վիկսայում, որտեղ տեղի կունենա առաջին քաղաքային լեռնադահուկային տոնակատարությունը:










































