Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ կոշտ միջոցառումներ կձեռնարկի կոռուպցիայի դեմ պայքարում: Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իր կուսակցության նախկին գանձապետը միլիոններ ունի շվեյցարական բանկերում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նախկինում հետաքննությամբ պարզվել էր, որ Ժողովրդական կուսակցության նախկին գանձապետ Լուիս Բարսենասը հաշիվներ ունի շվեյցարական բանկերում ՝ ավելի քան 25 մլն դոլար:
Բարսենասը իր փաստաբանի միջոցով հերքում է իրեն ուղղված մեղադրանքները:
Այս միջադեպը բուռն քննարկումների պատճառ է դարձել տնտեսապես ծանր վիճակում գտնվող Իսպանիայում:








































