Google կորպորացիան դադարել է ծածկագրերը համարել օգտատերերի մասին տվյալների պահպանման բավարար արդյունավետ միջոց և մտածում է այլընտրանքի մասին: Ավտորիզացիոն սարքերի փորձարկումը կսկսվի արդեն 2013-ին, հայտնում է ridus.ru-ն:
Այդպիսի սարք կարող է լինել Yubico փոքր կրիպտոգրաֆիկ քարտեզը: Այն Google-ի ծառայություններում ավտոմատ կերպով կճանաչի օգտատիրոջը: Լրացուցիչ ծրագրային ապահովման կարիք չի լինի. համապատասխան նորույթը ներկառուցված կլինի անմիջապես բրաուզերի մեջ:
Կորպորացիան նաև մշակում է ավտորիզացիոն անկախ արձանագրություն սարքերի միջոցով, որոնք կօգտագործվեն իրենց ծառայություններում: Այսպիսով, օգտատերը ստիպված չի լինի միաժամանակ հիշել ծածկագրերն ու իր հետ ունենալ կրիպտոգրաֆիկ քարտեզը:
Նախատեսվում է ապագայում ավտորիզացիայի տեխնոլոգիան ավելի հարմար դարձնել: Google-ի ինժեներները ենթադրում են, որ կրիպտոգրաֆիկ սարքերը կներկառուցվեն կամ հեռախոսների, կամ մատանիների, կամ այլ զարդերի մեջ, որոնք մշտապես հաճախորդի մոտ կլինեն:










































