Ֆրանսիական Սավոյեում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: Տուժել է 20 մարդ, գրում է La Libération-ը:
Երեք ուղևորներ մեջքի ծանր վնասվածքներ են ստացել, սակայն բժիշկները պնդում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացածները «թեթև վնասվածքներ են ստացել»:
А-43 մայրուղով ավտոբուսը շարժվել է Գրենոբլի ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ ձյունապատ ճանապարհին վարորդը կորցրել է կառավարումը:







































