Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Բագրատյանին աջակցել է պետք. մամուլ

Ինչպես և տեղեկացրել էր «Հրապարակ»-ը, Հրանտ Բագրատյանի թեկնածության շուրջ համախմբման գործընթացն ընթացքի մեջ է: ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանը ևս կսատարի Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Մինչ օրս սատարելու հայտարարությամբ են հանդես եկել Սոս Գիմիշյանը՝ «Քրիստոնեաժողովրդավարական հայրենիք» կուսակցությամբ, և Ռուբեն Թորոսյանն՝ իր ՀԿ-ով: Առաջիկայում, որոշ լուրերով, նման հայտարարություն կանի Կանաչների միությունը՝ Արմենակ Դովլաթյանի ղեկավարությամբ, ինչպես նաև ՀԱԿ շարքերից անհատ անձինք:

Երջանիկ Աբգարյանը երեկ հրաժարվեց խոսել և գնահատական տալ ՀԱԿ-ում ներկայումս ընթացող գործընթացներին, սակայն պատասխանեց մի քանի հարցի:

Պարոն Աբգարյան, ճի՞շտ էր մարտավարական տեսանկյունից, որ ՀԱԿ-ը չհամախմբվեց Հրանտ Բագրատյանի թեկնածության շուրջ, և այսօր թերևս համախմբման բացակայությունն է ՀԱԿ-ում քաոսային վիճակի հանգեցրել:

– Ես չեմ ուզում ՀԱԿ-ի ներկա իրավիճակների մասին խոսել, իսկ Բագրատյանին չսատարելու որոշումը… Ես անձամբ գտնում եմ, որ Բագրատյանին պետք է աջակցել, ես ակտիվ պայքարի կողմնակից եմ և ինքս աջակցելու եմ:

ՀԱԿ-ն ասում է, որ ցանկացած թեկնածու լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի վերընտրությունը, և այդ պատճառով է հրաժարվում սատարել Բագրատյանին: Ձեր կարծիքով, սա պատճա՞ռ է, թե՞ իրականում այլ պատճառ կա:

– Ես չգիտեմ, Կոնգրեսը համարում է, թե ամեն ինչ եղած-վերջացած է… չգիտեմ, իրենք իրենց հաշվարկն ունեն, ես՝ իմ: Ես անկախ ամեն ինչից գտնում եմ, որ պայքարը պետք է շարունակել: Ավելին, կարծում եմ, որ առաջիկայում կարող է առաջանալ բավական բարդ իրավիճակ, սուր խնդիրներ առաջ գան, որոնք կարող են ամեն ինչ փոխել: Արտաքին և ներքին բազում խնդիրներ են ծառացած երկրի առջև, որոնք կարող են պայթել: Չպետք է անտեսել, որ մեզ մոտ ամեն ինչ շատ պրոբլեմատիկ իրավիճակում է գտնվում, և մի հասարակ կայծից կարող է բոց բռնկվել: Հետևաբար ես կարծում եմ, որ չպետք է այս պարագայում հրաժարվել պայքարից:

 Գուցե այժմ ՀԱԿ-ականները սթափ գնահատեն իրավիճակը, և համախմբո՞ւմ տեղի ունենա, ընդհանրապես ի՞նչ եք կարծում, Բագրատյանի շուրջ միավորման դեպքում ՀԱԿ-ում նման խմորումներ կընթանայի՞ն, որոնք, չի բացառվում, հետագայում ՀԱԿ-ը կկազմաքանդեն:

– Իհարկե չի բացառվում, որ այդ հարցը քննարկեն Կոնգրեսում, հիմա քննարկվում են Կոնգրեսի բարեփոխման հարցերը, տեսնենք ինչ կառաջանա այդ ամենից:

Պարոն Աբգարյան, գնահատելով իրավիճակը, Դուք չբացառեցիք, որ իրավիճակը կարող է տհաճ անակնկալներ մատուցել իշխանությանը, բայց ընդդիմության ներկայիս պահվածքն արդյոք չի՞ խանգարի դրան, նկատի ունեմ այն փաստը, որ ՀԱԿ-ը չի համախմբվում իր գաղափարակցի շուրջ, էլ ինչպե՞ս պիտի իշխանության համար տհաճ իրավիճակ առաջանա:

– Գիտեք ինչ, փորձը ցույց է տվել, որ մեր ընդդիմադիր դաշտը 1998 թվականից հետո մշտապես հաղթել է: Հիմա ես չեմ բացառում, որ այս անգամ էլ կարող է հաղթել և խնդիրն ավելի շատ այդ հաղթանակին տեր կանգնելուն է վերաբերում: Հաղթանակի դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչպես իշխանությունն այս անգամ կարող է կուլ տալ այդ դրությունը: Կարծում եմ, որ այս անգամ նաև մի փոքր բարդ է լինելու ընտրությունը կեղծելու համար, չնայած այդ գործընթացն արդեն սկսված է ըստ էության, բայցևայնպես, դրանից պետք է օգտվի ընդդիմությունը, որպեսզի էլ ավելի վարկաբեկի իշխանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում