Հոլիվուդյան «Հարցազրույց» ֆիլմը, որը պատմում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին, գլխավորել է Google Play-ում ու YouTube-ում կինովաճառքների վարկանշային աղյուսակը, գրում է Variety-ն:
Ինչպես նշում է պարբերականը, երեկվա դրությամբ Sony-ի այդ ֆիլմը առաջին տեղն է զբաղեցրել երկու ծառայություններում: Ֆիլմն առաջ է անցել «Գալակտիկայի պահապաններից» և «Լաբիրինթոսում վազողից»:
«Հարցազրույց» ֆիլմը նախօրեին հայտնվել էր Google Play-ում և YouTube Movies-ում, ինչպես նաև Xbox Video-ում ու սեփական կայքում: Դիտումն արժեր 5,99-14,99 դոլար:
Նշվում էր նաև, որ Sony-ն կատակերգությունը ցուցադրելու վերաբերյալ բանակցություններ է վարում Netflix-ի հետ: Apple-ն ու Amazon-ը ստուդիայի հետ նմանատիպ համաձայնագրեր դեռ չեն կնքել:







































